Եթե, Ծառուկյանին կալանավորելով, ժողովրդի վիճակը կլավանա, հարց չկա. Գագիկ Ծառուկյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

Քիչ առաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ժամանեց դատարան, որտեղ կքննվի նրան կալանավորելու՝ ԱԱԾ միջնորդությունը։ 

Լրագրողների հետ զրույցում Ծառուկյանը նշեց․ «Եթե, Ծառուկյանին կալանավորելով, ժողովրդի վիճակը կլավանա, հարկային պարտավորությունները, ուսման վարձերը կնվազեն, աշխատավարձերը կբարձրանան, հարց չկա։ Հունիսի 5-ից հետո երկրի վիճակն ավելի է վատացել. չկա մի երկիր, որը կաջակցի Հայաստանին»։

Հարցին՝ զգու՞մ է, որ ԱԱԾ-ն ուղղորդված է, Ծառուկյանը պատասխանեց․ «Ամեն ինչ ցույց կտա դատական պրոցեսը»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին նշանակված դատական նիստը չէր կայացել․ Ծառուկյանն ու պաշտպանները չէին ներկայացել։

--00—ԼՄ