Մ4 մայրուղին 34 կմ հատվածական նորոգվել է․ Հակոբ Արշակյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 21, 24News

ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան տեսակապ է հաստատել Դիլիջանում վերանորոգվող ճանապարհահատվածից: Նախարարի պաշտոնակատարըը բացատրել է, թե ինչ է արվում Դիլիջան բարձրացող փլուզված  հատվածի վերականգնման համար:

«Մեծ աշխատանք պետք է տարվեր, մենք շինարարին խնդրել ենք, որ ժամանակավոր լուծում գտնի: Մյուս տարի հիմնանորոգում կանենք»,- ասել է տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատարը՝ հիշեցնելով, որ փլուզման պատճառն այդ հատվածում կողաշրջված բեռնատար մեքենան է եղել:

Հակոբ Արշակյանը նաև տեղեկացրել է, որ 4000 ճանապարհային հավելյալ նշաններ են պատվիրել, որոնք մինչև տարեվերջ տեղադրվելու են միջպետական որոշ ճանապարհների վրա՝ Երևանից դեպի Արմավիր, Մեղրի և Ծաղկաձոր գնացող հատվածներում: