Իլհամ Ալիևը երեկ խայտառակ ելույթ է ունեցել ՄԱԿ-ում Հայաստանի դեմ․ Արփինե Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

արփինե

ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Իլհամ Ալիևը երեկ խայտառակ ելույթ է ունեցել ՄԱԿ-ում Հայաստանի դեմ։

Գոնե մեկ անգամ, Փաշինյան Նիկոլը իրեն բնորոշ ոճով ունա՞կ է պատասխան հնչեցնել մեր իրական թշնամուն՝ Ադրբեջանի նախագահին։ Մի հատ հիստերիկ լայվն ինչ է, որ ափսոսում է։

Մնացականյանը էլի թող հուզվի կամ հիասթափվի, կամ էլի նման մի բան անի։

Հ. Գ. Էն զինվորների ֆոնին սելֆի անողներին ասեք՝ սկզբի համար Ալիևին պատասխան տվեք, հետո գուցե սահմանին այլ բանի համար էլ օգտակար լինեք, ցուցամոլնե՛ր։

Հ. Գ. Ամբողջ կյանքում ու հատկապես իշխանափոխությունից հետո ադրբեջանական լրատվականներ ցիտողները, տարածողները հիմա նեղվել են ու ասում են՝ թե բա Ալիեևը վատն է, մեր մասին վատ ու սուտ բաներ է ասում։ Լո՞ւրջ։ Նոր հասկացա՞ք, որ ինքը կիրթ չի, կամ էլ եթե կիրթ է, դա օգտագործում է Ադրբեջանի շահերի համար, իսկ ինչո՞վ էիք զբաղված դուք։ Իսկ Հայաստանի շահը ու Նիկոլի շահը հաստատ նո՞ւյնն են»։

--00—ԼՄ