Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 27-րդ պացիենտը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

կորոնավիրուս

Վրաստանում կորոնավիրուսից մահացել է ևս մեկ՝ 27-րդ պացիենտը: Այս մասին 1TV.ge-ի հաղորդմամբ՝ հայտնել է stopcov.ge հատուկ կայքը:

Բացի այդ, այսօր Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 265 նոր դեպք: Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 4664 դեպք:

Ապաքինվել է ևս 54 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 1759: Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Կարանտինի ռեժիմում է մնում 5584 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 836-ը:

--00—ՄՀ
 

Տեսանյութեր

Live

Լրահոս