Գոգյանը հեռացավ այն նույն հատկանիշների սկզբունքայնությունը պահելով, որի համար նշանակվել էր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News  

ռուբեն Մխիթարյան

Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հիշում եք, չէ՞, որ երբ Գոգյանը նշանակվեց ԲՈԿ-ի ղեկավար, համացանցում հայտնվեցին իր՝ տարիներ առաջ արված նկարները, իբրև թե ցույց տալու համար, որ էդ տղեն թեթևամիտ է (ստորություն էր դա), ու իշխանական ամբողջ բանակը լծվեց Գոգյանին պաշտպանելու «սուրբ» գործին՝ առաջին պլան բերելով իր գիտական, մասնագիտական և մարդկային բարձր արժանիքները…

Երեկ Գոգյանն ազատվեց աշխատանքից իր դիմումի համաձայն, ու իշխանական սազանդարները քար լռության մեջ են: Իրավիճակի ամբողջ հեգնանքը կայանում է նրանում, որ Գոգյանը հեռացավ հենց այն նույն հատկանիշների սկզբունքայնությունը պահելով, որի համար նշանակվել էր այդ պաշտոնին:

Այդպես է լինելու արժանապատվություն ունեցող բոլոր մասնագետների հետ, Արյունաբանականի ականջը կանչի»,- գրել է նա:

--00—ՄՀ