Ռուսաստանում կորոնավիրուսի երկրորդ ալիք չկա. Ռոսպոտրեբնադզոր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

ռոսպոտրեբնադզոր

Ռուսաստանում շարունակվում է նոր կորոնավիրուսային համավարակի առաջին ալիքը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի՝ գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Ալեքսանդր Գորելովը` հավելելով, որ համավարակի երկրորդ ալիք չկա:

«Կորոնավիրուսի համավարակը ոչ մի տեղ չի գնացել, երկրորդ ալիք չկա: Համաճարակային կորը, գործընթացը զարգանում է իբրև առաջին ալիքի շարունակություն»,- ասել է նա:

Նրա խոսքով` իրավիճակն անսովոր է նրանով, որ գրիպի և կորոնավիրուսային հիվանդության համաճարակաբանական գործընթացները կարող են համընկնել: Ու դեռ հայտնի չէ` ինչ սցենար կլինի. դրանք միմյանց կուժեղացնե՞ն, չե՞ն նկատի, թե՞ կթուլացնեն: Դա, ըստ Գորելովի, ժամանակը ցույց կտա: Նա նաև կարևորել է գրիպի դեմ պատվաստումն իբրև հիվանդության կանխարգելման միջոց:

--00--ԱԹ