Երեխաները վարակվում են և վարակում. հունիս-օգոստոս ամիսներին 2311 երեխա է վարակվել COVID-ով

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

հասարակական

Պաշտոնական տվյալներով, Հայաստանի Հանրապետությունում հունիս-օգոստոս ամիսների ընթացքում կորոնավիրուսային հիվանդություն հաստատվել է 2311 երեխայի մոտ, որոնցից 534-ը բուժօգնությունը ստացել է հիվանդանոցային պայմաններում:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թեւոսյանը՝ նշելով, որ երեկ վարակակիրների թիվն ավելացել է մոտ 400-ով, եթե զգոնությունը կորցնենք, ամառվա սարսափը նորից կկրկնվի: 

--0--ԿԿ