Արձանագրեցի բավականին լավ պատկեր. ԿԳՄՍ նախարարն այցելել է թիվ 56 դպրոց

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

Արայիկ Հարությունյան

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր եղել եմ Ստեփան Զորյանի անվան թիվ 56 դպրոցում: Համավարակային կանոնները պահելու առումով արձանագրեցի բավականին լավ պատկեր, ինչը թույլ է տալիս մեզ հույս հայտնել, որ թեպետ համավարակի թվերը սկսել են աճել, մենք կկարողանանք համակարգը պահել վերահսկելի վիճակում ու զերծ մնալ դպրոցները փակելուց:

Դրա համար առավել քան երբևէ անհրաժեշտ է խստագույնս պահել կանոնները՝ դիմակ, սոցիալական հեռավորություն և ախտահանում: Դպրոցների ղեկավարությանը և ուսուցիչներին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել, կազմակերպումը շատ տեղերում գտնվում է բարձր մակարդակի վրա: Ապրեք»:

--00--ԱԹ