Համաշխարհային առաջնորդները կդիմեն ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 75-րդ նստաշրջանի մասնակիցներին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News  

ՄԱԿ

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան համաշխարհային առաջնորդների հետ միասին այսօր խոսքով դիմելու է ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 75-րդ նստաշրջանի մասնակիցներին: Այս մասին գրել է 1TV.ge-ն։ 

Միացյալ ազգերի կազմակերպությունն այսօր դարձել է 75 տարեկան և առաջին անգամ իր գոյության ընթացքում, գլխավոր գեհաժողովը կանցկացված հեռավար ձևաչափում:

Վրաստանի վարչապետը խոսքով ելույթ ունենալիս ուշադրությունը կբևեռի այնպիսի կարևոր հարցերի վրա, ինչպիսին է կորոնավիրուսի գլոբալ համավարակի դեմ պայքարը, օկուպացիան, Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման ճանապարհին ունեցած առաջընթացը, երկրում իրականացված սահմանադրական բարեփոխումը և այլն:

Վրաստանի վարչապետը ելույթը նախատեսված է Թբիլիսիի ժամանակով, օրվա վերջին:

--00—ՄՀ