ՀՀ առողջապահության նախարարությունը` ՄԱԿ-ի մրցանակակիր

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News 

ԱՆ

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի միջգերատեսչական աշխատանքային խմբի հանդիպման ընթացքում հայտարարվել է, որ առողջապահության նախարարությունը ՄԱԿ-ի ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) կանխարգելման և վերահսկման միջգերատեսչական աշխատանքային խմբի 2020 թվականի մրցանակակիր է: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Մրցանակի տրամադրման հարցում հաշվի են առնվել Հայաստանի նվաճումները ՈՎՀ  դեմ պայքարում, այդ թվում ծխախոտային արտադրատեսակների, դրանց փոխարինիչների օգտագործմամբ պայմանավորված բացասական ազդեցության, ծխախոտի ծխի վնասակար հետևանքների նվազեցմանն ու կանխարգելմանն ուղղված քաղաքականության իրականացումը:

Առողջապահության նախարարությունը մեծ ջանքեր է ներդրել ՈՎՀ-ի աճող բեռի դեմ պայքարում` ցուցաբերելով համակարգված մոտեցում:

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից մշակվել են մի շարք ռազմավարական միջոցառումներ և օրենսդրական փոփոխություններ ՈՎՀ-ի դեմ պայքարն արդյունավետ իրականացնելու նպատակով: Ներդրվել են սքրինինգային, սրտի անհետաձգելի վիրահատության (stent for life), գլխուղեղի սուր և ենթասուր իշեմիկ կաթվածների ծրագրերը և ընդունվել է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքը:

Հարկ է նշել, որ վերջին տարիներին մեր երկրում իրականացվել են «Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը և հսկողությանն ուղղված ներդրումները հիմնավորող փաստարկներ» և «ՈՎՀ ռիսկի գործոնների տարածվածությունը Հայաստանի Հանրապետությունում» (STEPS) հետազոտությունները, որոնք հիմք են ծառայել այս քաղաքականության իրականացման հարցում:

--00--ԱԹ