ԵՄ-ն Հայաստանում ընտրությունը դիտարկելու համար 850,000 եվրո է հատկացրել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 21, 24News

Thumbnail

Եվրոպական միությունը հատկացնում է 850 000 եվրո Հայաստանում քաղհասարակության երեք նոր ծրագրին ընտրությունների նախապատրաստման և մոնիթորինգի համար: քաղհասարակության ներկայացուցիչների հետ պայմանագրերի ստորագրման արարողությանը ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին նշել է, որ աջակցությունը ֆինանսական մեծ փաթեթ է, որը վերաբերում է ընտրությունների դիտարկմանը ինչպես նախընտրական փուլում, այնպես էլ քվեարկության օրը։

Ծրագրերի շրջանակում նախատեսվում է նաև օգնել հաշմանդամություն ունեցողներին, կանանց և առաջին անգամ ընտրություններին մասնակցողներին ներգրավվելու ընտրական գործընթացներում:

«Հուսով ենք, որ ջանքերը կհանգեն ակնկալվող արդյունքի: Մենք բոլորս էլ հասկանում ենք, որ ժողովրդավարությունը մեկ օրվա մեջ չի կառուցվում: Մենք բոլորս էլ հասկանում ենք, որ ժողովրդավարության կառուցման համար երկար ժամանակ է պահանջվում: Բայց մենք բոլորս հավատում ենք, որ սպասվող ընտրությունները կհամապատասխանեն միջազգային չափանիշներին, միջազգային օրենսդրական պահանջներին»,- ասել է Սվիտալսկին, ապա հավելել՝ ակնկալում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կլինեն լավագույնը երբևէ եղածներից: