Նավալնին շնորհակալություն է հայտնել օդաչուներին և Օմսկի բժիշկներին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News 

Նավալնի

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին ինստագրամյան իր էջում շնորհակալություն է հայտնել օդաչուներին ու բժիշկներին։

Նավալնին մասնավորապես գրել է․

«Հավանաբար այդքան հաճախ չի լինում, որ ձեր կյանքում լինեն մարդիկ, ովքեր ձեզ համար սարսափելի կարևոր մարդիկ են, բայց դուք նույնիսկ նրանց անունները չգիտեք։ Ինձ մոտ հենց այդպիսի իրավիճակ է։ Պատահարից հետո ես շատ մեծ երախտագիտության զգացում ունեմ մարդկանց այնպիսի մեծ քանակի հանդեպ, որ դուք կհոգնեք այս թեմայով կարդալուց։ Բայց ուզում եմ սկսել մի քանի մարդուց, որոնք, այնպես է ստացվել՝ իմ ճակատագրի հարցում մեծ դերակատարում են ունեցել, իսկ ես նույնիսկ չգիտեմ ինչպես դիմել նրանց, քան «անհայտ բարի ընկերներ»։  Որքան ես եմ հասկանում (տարբերակը հաստատել ոչ մի կերպ չեմ կարող), մարդասպանների ծրագիրը հասարակ է եղել․ ես վտա կզգայի ինձ թռիչքից 20 րոպե անց, ևս 15 րոպե անց ես շարքից դուրս կգամ։ Բժշկական օգնություն՝ երաշխավորված չէր լինելու, և ևս մեկ ժամ ու ես իմ ճանապարհորդությունը կշարունակեի սև պլաստիկե տոպրակի մեջ, վերջին շարքի նստարանին, սարսափ պատճառելով զուգարան գնացող ուղևորներին։ Ամեն ինչ այդպես կլիներ, բայց երջանիկ պատահականությունների ու անհայտ բարի մարդկանց հստակ գործողությունների շարք սկսվեց։

Առաջին հերթին, օդաչուներն արագ վայրէջք կատարեցին Օմսկում, չնայած օդանավակայանի «ականապատման» մասին հայտարարությանը։

Երկրորդ, օդանավակայանի բժշկական անձնակազմը և նրանց հետ եկած ռեանիմոբիլը ոչ մի սուտ չասացին դիաբետի և այլնի մասին և միանգամից ասացին․ «սա տոքսիկ թունավորում է»,- և ինձ միանգամից ատրոպին ներարկեցին։

Այսինքն օդաչուներն ու առաջին բժիշկները ինձ լրացուցիչ 15-20 ժամ կյանք պարգևեցին։ Հաջորդ իրադարձությունները շատ դրամատիկ էին և արժանի են առանձին պատմության, բայց ոչինչ չէր լինի պատմելու, եթե այս մարդիկ չլինեին։ Շնորհակալ եմ ձեզ, անհայտ բարի ընկերներ, Դուք լավ մարդիկ եք»։

--00—ՄՀ