Անհանդուրժող ենք լինելու անտառի հաշվին սեփական կարիքները բավարարողների հանդեպ. նախարար

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News 

Շրջակա միջավայրի նախարարություն

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսությունում» է: Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից:

Նախարարն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց անձնակազմի հետ, քննարկեցին առկա հիմնախնդիրներն ու դրանց լուծման համատեքստում համատեղ անելիքները:

Անհրաժեշտ է կարճ ժամկետներում գույքագրել բոլոր խնդիրները, հավասարակշռված և արդյունավետ կառավարման մեխանիզմներ ներդնել, աշխատանքներն ինչպես գոծնական, այնպես էլ օրենսդրական դաշտում դնել իսնտիտուցիոնալ հենքի վրա։

Վանաձորի անտառտնտեսությունում կայացած խորհրդակցությանը մասնակցում էին նաև Լոռու մարզպետը,ՇՄ նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը, Հայանտառ ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը։

Նախարարն անդրադարձավ արձանագրվող անտառխախտման, փայտագողության դեպքերին, որոնք անհանգստացնող են իրենց ծավալներով։

Խնդրի լուծման համար անհրաժեշտ է ներդնել ոչ միայն գործուն միջոցներ ու գործիքակազմ, այլև կամք՝ անտառին սպառնացող վտանգները չեզոքացնելու համար։

«Հուժկու պայքարն անտառխախտումների դեմ և կարճ ժամկետներում շեշտակի արդյունքների գրանցումն առաջնահերթություն է։ Մենք անհանդուրժող ենք լինելու անտառի հաշվին սեփական կարիքները բավարարողների հանդեպ»,- եզրափակել է նախարար Պետրոսյանը։

--00--ԱԹ