Հայհոյանքների, ճայթռուկների և այլ խախտումների համար ՀՖՖ-ն պատիժներ է սահմանել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում տեղի է ունեցել կարգապահական և էթիկայի կոմիտեի հերթական նիստը։

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» տուգանվել է 100 հազար դրամով՝ «Լոռի» ֆուտբոլային ակումբի հետ խաղում թիմի երկրպագուների կողմից մրցավարի հասցեին հայհոյանք պարունակող վանկարկումներ հնչեցնելու, 2020-21 թթ. մրցաշրջանի ՀՖՖ պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կորոնավիրուսի կանխարգելման քայլերի ուղեցույցի դրույթները խախտելու համար։

Առաջին խմբում հանդես եկող «Վեստ Արմենիան» պատժվել է 80 հազար դրամով՝ «Գանձասար-Կապանի» հետ գավաթային խաղում 4-րդ մրցավարի լուսատախտակը մեխանիկական լինելու, դաշտի տեր ակումբի խաղերի կազմակերպման պատասխանատուի նախախաղային խորհրդակցությանը չմասնակցելու, հավատարմագրերի բացակայության, ռադիոհանգույց չլինելու համար։

«Արարատ» ֆուտբոլային ակումբը ՀՖՖ-ին կմուծի 50 հազար տուգանք՝ «Սևանի» հետ գավաթային խաղում թիմի երկրպագուների կողմից պայթուցիկ հրավառություններ, ճայթռուկներ կիրառելու համար։

Արձանագրությանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ:

--0--ԿԿ