Արայիկ Հարությունյանն այցելել է «Միքայելյան» համալսարանական հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News 

Հարությունյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այցելել է Երևանի պետական բժշկական համալսարանի «Միքայելյան» համալսարանական հիվանդանոց։ 

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ նախարարը ծանոթացել է կառույցի գործունեությանը, նրան ներկայացվել է, թե շինարարական, վերակառուցման, լաբորատորիաներով հագեցման ինչ աշխատանքներ են տարվում, քննարկվել են հաստատության` ուսանողական հատվածին վերաբերող հարցերը, այդ թվում՝ համավարակի պայմաններում օտարերկրացիների ներգրավման հարցը: ԿԳՄՍ նախարարը հետաքրքրվել է, թե արդյոք կորոնավիրուսի համավարակի պատճառով չի խոչընդոտվել արտասահմանցի ուսանողների ընդունելության և ուսումնառության գործընթացը: Ի պատասխան՝ ռեկտոր Ա. Մուրադյանը պարզաբանել է, որ չնայած դժվարություններին՝ ԵՊԲՀ-ում օտարերկրացի ուսանողների թիվը նույնիսկ ավելացել է: Բուհի ղեկավարը նաև տեղեկացրել է, որ դեսպանությունների հետ աշխատանքի արդյունքում հնարավոր է եղել հատուկ չարթերային թռիչքներ կազմակերպել այդ ուսանողների համար։

Հանդիպման ավարտին քննարկվել են ուսումնական գործընթացին և ընթացիկ ծրագրերին առնչվող այլ հարցեր։

--00—ՄՀ