Կհրաժարվե՞ս մանդատից, թե՞՝ ոչ, էական չէ, եթե «սև» գործն արդեն արված է․ Դավիթ Խաժակյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

դավիթ

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով պատգամավորների՝ մանդատը վայրը դնելու որոշմանը։

«Կարծում եմ՝ ազնիվ են վարվում բոլոր այն պատգամավորները, որոնք, անհամաձայնություն ունենալով գործադիրի որոշումների հետ, վայր են դնում մանդատը: Այդպես եմ կարծում, քանի որ համարում եմ, որ այս իշխանության մեջ չկա երկրորդ մեկը, ով ունենալով սեփական քաղաքական հետագիծը, կարող էր պնդել, թե այդ մանդատը իրենն է և կարող է անկախ գործել: Այս իշխանության մեջ քվեն մեկինն էր, իսկ ներքին ժողովրդավարության մասին խոսելն անիմաստ է:

Ինչ-որ պահից ԱԺ մեծամասնությունը արտացոլելու է իրական պատկերը, այն է՝ կառավարության որոշումների «դակման» գործառույթը:

Միայն թե կարծում եմ, որ մանդատը վայր դնելու որոշումը սկզբունքային է այն ժամանակ, երբ «դակման» արարողությունը դեռ չի իրականացվել, հակառակ դեպքում կհրաժարվե՞ս մանդատից, թե՞՝ ոչ, էական չէ, եթե «սև» գործն արդեն արված է»,-գրել է Խաժակյանը:

--00—ԼՄ