Ամփոփվել են ալկոհոլային խմիչքների շուկայում վերահսկողության արդյունքները

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News  

խմիչք

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով՝ սեպտեմբեր ամսվա վերջին երկու շաբաթների ընթացքում պետական վերահսկողության գործողություններ են իրականացվել ալկոհոլային խմիչքների շուկայում: Հանրապետության ողջ տարածքում անցկացվել է 321 դիտարկում։

Արդյունքում՝ 229 տնտեսավարող սուբյեկտների մոտ խախտումներ չեն արձանագրվել, իսկ 91 կազմակերպությունում բացահայտվել է սննդամթերքի անվտանգության բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների խախտում, մասնավորապես՝

50 տնտեսավարողի մոտ հայտնաբերվել են մակնշման խախտումներով ալկոհոլային խմիչքներ, որոնց վաճառքը կասեցվել է:

12 կազմակերպությունում հայտնաբերվել է ընդանուր թվով 33,5լ անհայտ ծագման ալկոհոլային խմիչք, որի իրացումը կասեցվել է, խմբաքանակը ոչնչացվել:

7 տնտեսավարող փոխել է ոլորտի գործունեությունը, 5-ը՝ դադարեցրել, 1 իրացման կետ չի աշխատել:

16 տնտեսավարողի մոտ դիտարկումները դեռ շարունակվում են:

ՍԱՏՄ-ն կոչ է անում է քաղաքացիներին զերծ մնալ անհայտ ծագման ոգելից խմիչքներ օգտագործելուց, հիշեցնում, որ անհայտ ծագման խմիչքների շրջանառությունն արգելվում է և հորդորում՝ ցանկացած սննդամթերքի ՀՀ օրենսդրության խախտմամբ իրացում կամ շրջանառություն նկատելու-հայտնաբերելու դեպքում զանգահարել տեսչական մարմնի թեժ գծին 010206040 և 012906090 հեռախոսահամարներով:

--00—ՄՀ