Երվանդ Խունդկարյանի օգտին քվեարկել է երկու դատավոր. մեկը ինքն է

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News 

Խունդկարյան

ՍԴ նախագահի պաշտոնի համար միակ առաջադրված թեկնածուի՝ Երվանդ Խունդկարյանի օգտին քվեարկել է 2 դատավոր։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն՝ հղում անելով սեփական տեղեկություններին:

Կայքի տեղեկություններով՝ նրան կողմ քվեարկածներից մեկը հենց ինքն է, իսկ մյուսը ՍԴ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Աշոտ Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ քիչ առաջ ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը հայտարարեց, որ Երվանդ Խունդկարյանը չի ընտրվել ՍԴ նախագահ, քանի որ չի ստացել անհրաժեշտ քանակությամբ կողմ ձայներ։ Նշենք, որ թեկնածուն իրավունք ունի քվեարկելու ինքն իր օգտին։

Հավելենք, որ ՍԴ նախագահի պաշտոնում Երվանդ Խունդկարյանն ինքնաառաջադրվել էր, իսկ Հրայր Թովմասյանն առաջադրել էր Աշոտ Խաչատրյանի թեկնածությունը, սակայն վերջինս ինքնաբացարկ էր հայտնել։

--00--ԱԹ