Չհիմնավորված թվեր են բերվում, փորձում ատելություն գեներացնել իշխանության նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանն այն տպավորությունն ունի, որ ընդդիմադիր իր գործընկերների պնդում-հայտարարությունները, թե պետությունը, համավարակով պայմանավորված, յուրաքանչյուր ընտանիքի 100 հազարական դրամ, կամ 1000 դոլար պետք է տրամադրի, ընդամենն արվում է, որ մարդկանց աչքին ավելի սրտացավ թվան: 24News-ի հետ զրույցում նա ընդգծեց՝ այդ թվերը չհիմնավորված են, հաճախ՝ պուպուլիստական:

«Կենացներն այժմ քաղցրացել են, ու մեր գործընկերները չհիմնավորված թվեր են բերում՝ փորձելով ատելություն գերենացնել իշխանության նկատմամբ: Թվեր ասելը մի բան է, հիմնավորում ներկայացնելը՝ մեկ այլ»,- նշեց մեր զրուցկիցը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ

 

Տեսանյութեր

Live

Լրահոս