ՌԴ Գլխավոր շտաբը ՆԱՏՕ-ին մեղադրել է իրականացրած ռազմական գործունեության համար

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

․

ՌԴ Գլխավոր շտաբը ՆԱՏՕ-ին մեղադրել է Ռուսաստանի սահմաններից 20 կմ հեռավորության վրա իրականացրած ռազմական գործունեության համար։ Այս մասին գրում է Interfax-ը:

ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն ուժեղացնում է իր ռազմական գործունեությունը Ռուսաստանի սահմաններից 20-30 կմ հեռավորության վրա։

«ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ռազմական գործունեության աճը տեղի է ունենում ոչ թե Ատլանտյան օվկիանոսում կամ Կարիբյան ծովում, այլ Ռուսաստանի սահմաններից 20-30 կմ հեռավորության վրա և ՆԱՏՕ-ի կողմից շահարկվող Ռուսաստանի ագրեսիվության աճի մասին թեզը կեղծ է»,- ասել է Գերասիմովը «Կովկաս-2020» զորավարժությունների ավարտից հետո արտասահմանյան ռազմական կցորդների հետ տեղի ունեցած ճեպազրույցում:

Ըստ նրա զորավարժությունները համահունչ են ռուսական ռազմական դոկտրինին, որն ունի պաշտպանողական բնույթ, զորավարժանքներն էլ տեղափոխել են Ռուսաստանի խորքը, որպեսզի դրանք լարվածություն չառաջացնեն Եվրոպայում:

--00--ԱՀ