Անձամբ եմ տեսել ԲՀԿ-ի ընտրակաշառք բաժանելը․ Ծառուկյանի շուրջ գործընթացը շուտ պետք է սկսվեր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալվող գործընթացները շատ ավելի վաղ պետք է տեղի ունենային։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում հայտարարել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ ընդգծելով, որ անձամբ է լրագրողական գործունեության ընթացքում արձանագրել այդ կուսակցության կողմից ընտրակաշառքի բաժանման դեպքեր։ 

Ըստ պատգամավորի՝ դատարանն այլ որոշում չպետք է կայացնի, քան կալանավորումը։
Խոսելով եռյակի հանրահավաքների կազմակերպման մասին՝ Գաբրիելյանը նկատել է, որ այսօր ո՛չ Ծառուկյանը, ո՛չ մյուսները ռեսուրս չունեն Ազատության հրապարակում իքս քանակությամբ ժողովուրդ դուրս բերելու, բայց հավաքելու դեպքում էլ դեռ չի նշանակում, որ նրանք են թելադրող դառնալու։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ