Անասուն, դու ստամոքսիդ համար ես գնացել, իշխանությունը քեզ չի քշել երկրից. Դավիթ Ամալյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

Երգիչ, երգահան Դավիթ Ամալյանը 24TV-ի եթերում արժևորելով 29 տարի առաջ վերականգնված մեր անկախության կարևորությունն ու խորհուրդը, նշեց, որ զգացմունքային և իրական լուրջ ձեռքբերում էր և՛ ազգային, և՛ մարդկային առումով:

«Երանի նրանց, ովքեր այդ ձեռքբերումը սրտի վրա են զգացել: Իսկ այն մարդիկ, ովքեր կողքից են նայել, հիմա Հոլանդիայում երշիկ են գողանում կամ չգիտեմ էլ ինչ են անում: Եվ էնտեղից ինչ-որ մարդկանց ասում են, թե ձեր պատճառով ենք գնացել: Անասուն, դու ստամոքսիդ համար ես գնացել, իշխանությունը քեզ չի քշել երկրից: Բոլորին չի վերաբերվում ասածս, ես լիքը ընկերներ ու հարազատներ ունեմ և շատ ցավում եմ, որ գնացել են, այդպես է ստացվել: Բայց մի վերագրեք իշխանությանը, որ ձեզ այստեղից քշեց, նման բան մի ասեք»:

Դավիթ Ամալյանն անդրադառնալով ներկայիս հասարակական իրավիճակին` նկատեց, որ հիմա հայրենասեր աշխատում են շատերը:

«Պետությունն ու հայրենիքը միացնում է բանակը, իսկ իշխանությունը սղոցում է այդ արժեքները, բաժանում, երանի այդպես չլիներ, իշխանությունն էլ փորձեր սոսնձի դեր կատարել: Ատելության էս մթնոլորտը անկախություն չի, էս վատբանություն է, եսիմ ինչ զիբիլ է և գնալով շատանում է: Ատելությունը, հայհոյանքը միջոց դարձավ, որ գաք իշխանության, եկաք, հիմա թողեք՝ անցնի»:

Մանրամասները դիտեք տեսանյութում:

--0--ԿԿ