«Դուրս եկավ Բիթլիսից, պատկերվեց Հայաստանի թղթադրամին»․ թուրքական մամուլը՝ 5000 դրամի մասին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 21, 24News

Thumbnail

Թուրքական «Sözcü» կայքն անդրադարձել է Հայաստանում շրջանառության մեջ դրվելիք նոր 5000 թղթադրամին, որի վրա Վիլյամ Սարոյանի պատկերն է:

«Բիթլիսից ԱՄՆ-ը գաղթած և գրականության պատմության մեջ իր համար յուրահատուկ տեղ նվաճած Վիլիամ Սարոյանը… Պուլիցերյան ու Օսկար մրցանակների դափնեկիր Սարոյանը կպատկերվի Հայաստանի 5000 դրամ անվանական արժեքով թղթադրամի վրա»,- գրում է կայքը «Բիթլիսից դուրս եկավ, պաշտոնական Հայաստանի թղթադրամի վրա պատկերվեց» վերնագրով հրապարակման մեջ։ Հոդվածագիրն ասում է, որ հայկական թղթադրամներից մեկի վրա Թուրքիայում ճանաչված անձնավորություն է պատկերվել, և որ Սարոյանի ընտանիքը ԱՄՆ է գաղթել Թուրքիայի Բիթլիս (Բաղեշ) քաղաքից:

Հրապարակման մեջ համառոտ անդրադարձ է արվել Սարոյանի կենսագրությանը՝ ստեղծագործական կյանքին ու ստացած մրցանակներին, ինչպես նաև հայտնի գրող Էռնեստ Հեմինգուեյի հետ ունեցած տարաձայնություններին: 

Հայկական թղթադրամի էսքիզները

Thumbnail