«Կովկաս-2020» զորավարժությունների հիմնական փուլն ավարտվեց. ՊՆ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

․

ՌԴ «Կապուստին Յար» զորավարժարանում ավարտվեց «Կովկաս-2020» բազմազգ ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների հիմնական փուլը: Զորավարժությունների ընթացքին հետևել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: 

«Հակագրոհի արդյունքում ՌԴ Հարավային ռազմական օկրուգի և ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հիմնական հարվածը հասցրին պայմանական հակառակորդին: Խորքից առաջ շարժվելով` ստորաբաժանումներն անցան հակահարձակման՝ ոչնչացնելով մխրճված հակառակորդին: Այնուհետև, շարունակելով գրոհը, զբաղեցրին նպաստավոր բնագիծ: Ցամաքային զորքերին կրակային աջակցություն են ցուցաբերել Մի-28Ն ուղղաթիռները և Սու-25 գրոհիչները:

«Կապուստին Յար» զորավարժարանում «Կովկաս-2020» բազմազգ ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններում ներգրավված էին ՀՀ զինված ուժերի տանկային և մոտոհրաձգային ստորաբաժանումները: Միաժամանակ, «Կովկաս-2020» զորավարժությունների մարտական կրակով փուլը զուգահեռ ընթացել է նաև Հայաստանում՝ «Ալագյազ» զորավարժարանում»,- գրել է նա:

--00--ԱՀ