Գագիկ Ծառուկյանը երկու ամսով կալանավորվեց

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Մնացական Մարտիրոսյանի գլխավորությամբ որոշում ընդունեց բավարարել ԱԱԾ քննիչների միջնորդությունն ու երկամսյա կալանք կիրառել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ։ Այդ մասին հայտնեց լրագրողներին ԲՀԿ ղեկավարի փաստաբանը։ 

Ինքը՝ Ծառուկյանը, չէր մասնակցում դատական նիստին և սպասում էր դատարանի որոշմանը ԱԱԾ շենքի դիմաց, որտեղ էլ՝ «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում կանցնի նրա նախնական կալանքը։

Հիշեցնենք, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտը Ծառուկյանին մեղադրում է ընտրակաշառք բաժանելու և հարկերից խուսափելու մեջ։ Ինքը՝ Ծառուկյանը, և նրա թիմը հայտարարում են, իշխանություններն իրականացնում են քաղաքական հաշվեհարդար՝ ի պատասխան կառավարության ամբողջական կազմի փոփոխության իրենց պահանջին։ Իշխանության ներկայացուցիչները բազմիցս հերքել են այս դիտարկումը, նշելով, որ Ծառուկյանի շուրջ ընթացող քրեական գործընթացները շատ ավելի վաղ են եղել, քան նրա քաղաքական հայտարարությունները։

--00--ԱՀ