​​​​​​​Խափանվեց Ծառուկյանի որդու հարսանիքը և համապետական հանրահավաքը․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

Ծառուկյան

«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի օր է՝ Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցը: Մենք գրել էինք, որ նախաքննության մարմինը միջնորդության քննությունը ձգձգել է, որ այն համընկնի դատավոր Մնացական Մարտիրոսյանի հերթապահության հետ, քանի որ վերջինս հնազանդորեն կատարում է բոլոր ժամանակների իշխանությունների հրահանգները:

Ինչպես եւ կանխատեսել էինք, գիշերը՝ ժամը 11-ին, դատավորը հրապարակեց կալանավորման որոշումը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին նշանակված էր Ծառուկյանի ավագ որդու հարսանեկան արարողությունը, իսկ հոկտեմբերի 8-ին՝ համապետական հանրահավաք՝ եռյակի նախաձեռնությամբ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ