Բնակարանային շուկան Հայաստանում պասիվացել է. գործարքները նվազել են․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

․

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Բնակարանային շուկան Հայաստանում պասիվացել է, կրճատվել են ինչպես գործարքները, այնպես էլ նվազել են գները։ Այս տարվա օգոստոսին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների վաճառքը կրճատվել է ավելի քան 27 տոկոսով։ Մեկ ամսում վաճառվել է ընդհանուր առմամբ 1150 բնակարան, ինչը 439-ով պակաս է նախորդ տարվանից։ Գործարքները նվազել են նաեւ նախորդ ամսվա համեմատ, ինչը շատ ավելի վատ միտում է։

Օգոստոսին Հայաստանում ավելի քիչ բնակարան է վաճառվել, քան հուլիսին։ Գործարքները կրճատվել են գրեթե 7 տոկոսով։ Եթե հուլիսին, 2019թ. հուլիսի համեմատ, գործարքները նվազել էին շուրջ 16 տոկոսով, ապա օգոստոսին նվազումը հասել է 27 տոկոսի։ Բնակարանային շուկայում գործարքների անկումը շարունակում է պահպանվել նաեւ Երեւանում։ Օգոստոսին մայրաքաղաքում վաճառվել է ընդամենը 735 բնակարան։ Սա 272-ով պակաս է նախորդ տարվանից»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ