Աշխարհում վարակվածների թիվը 32,7 մլն է, որից 7,2 մլնն՝ ԱՄՆ-ում, 5,9 մլնն՝ Հնդկաստանում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

Հնդկաստան

Սեպտեմբերի 26-ի՝ ժամը 09:30-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 32,765,274 է, որից 993,464-ը մահացել է, 24,178,421-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 7,593,389 է, որից 63,876 (նախորդ օրը՝ 63,333) մարդ կամ 1 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 7,244,184 վարակման դեպք, որից 208,440-ը մահացել է, 4,480,719-ը՝ ապաքինվել, ակտիվ վարակակիր է 2,555,02 մարդ:

Աշխարհի երկրների ցանկում երկրորդ հորիզոնականում Հնդկաստանն է, վարակվածների ընդհանուր թիվը 5,903,932 է: Երրորդում Բրազիլիան է, որտեղ կա 4,692,579 վարակակիր: Չորրորդում Ռուսաստանի Դաշնությունն է. երկրում կա 1,136,048 վարակակիր:

Կորոնավիրուսի վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

--00—ԼՄ