Պետք է չլինել հետապնդվողի դերում, այլ՝ օրակարգ թելադրողի․ Տիգրան Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

Տիգրան

«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով տարածաշրջանային լարված իրադրության պայմաններում տեղեկատվական գործիքների կիրառմանը։ 

«Տարածաշրջանային լարված իրադրության պայմաններում տեղեկատվական գործիքների ճիշտ և օպերատիվ կիրառումն առանձնահատուկ նշանակություն ունի:

Առհասարակ հանրային կապերի ապահովման տեսանկյունից, օպերատիվ, մատչելի, համակողմանի տեղեկատվական գործողությունների իրականացումը միայն տեղեկատվական ռիսկերը չեզոքացնելու գործառույթ չէ իրականացնում:

Ադրբեջանի ու Թուրքիայի՝ մեզ առաջադրած տեղեկատվական պայքարն ունի խաղի իր կանոնները, դրանց գործիքակազմին, ոճին, հնարքների մեծ մասին տարբեր ժամանակներում առնչվել ենք և դրանց հակազդելու բավականին արդյունավետ միջոցներ կան:

Տարբեր լսարանների, թիրախների ուղղությամբ աշխատանքը պետք է ակտիվացնել, Հայաստանի և Արցախի ցանկացած քայլ, գործողություն դարձնել ընկալելի, ժամանակին հակազդել մեզ ուղղված տեղեկատվական սպառնալիքներին, չլինել հետապնդվողի, այլ լինել նախաձեռնողի՝ օրակարգ թելադրողի դերում»,- գրել է Աբրահամյանը։

--00—ԼՄ