Հայաստանում կորոնավիրիուսի 429 նոր դեպք է հաստատվել․ ապաքինվել է 175 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News 

կորոնավիրուս

Հայաստանում սեպտեմբերի 26-ի դրությամ կորոնավիրուսի 429 նոր դեպք է  հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 49 072 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 175 մարդ, շարունակում է բուժվել 4253-ը:

Հիվանդության բռնկումից ի վեր՝ Հայաստանում ընդհանուր առմամբ ապաքինվել է 43576 մարդ։

Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս  1 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 947 է։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 295-ի։

Ընդհանուր առմամբ թեստավորվել է 280366 քաղաքացի, մեկ օրվա թեստերի քանակը 4289 է:

--00--ՄՀ