Ծառուկյանի կալանավորման վերաբերյալ ինչ ասել եմ, ուժի մեջ է․ Էդմոն Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

Մարուք

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի կալանավորմանը։

«Թշնամիները մեր դեմ սանձազերծվելիք ապագա պատերազմի ներքին և արտաքին նախապատրաստությունն են տեսնում, իսկ Հայաստանում շարունակում են հիվանդ քաղաքական համակարգն ավելի հիվանդացնելու գործը:

Երեկ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի կալանավորման վերաբերյալ խոսել եմ դեռ երկու ամիս առաջ խորհրդարանում:

Ինչ ասել եմ, ուժի մեջ է, իսկ մենք առողջապահական, սոցիալական, տնտեսական ճգնաժամերին ավելացնում ենք նաև քաղաքական ճգնաժամը:

Մնացածը դիտե՛ք ելույթում»,-գրել է Մարուքյանը:

--00—ԼՄ