Աղբյուր Սերոբի բնակիչները կրկին ճանապարհ են փակել․ բողոքում են շենք կառուցելու դեմ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News 

ակցիա

Աղբյուր Սերոբ 7 հասցեի  բնակիչները սեպտեմբերի 26-ին, ճանապարհը փակելու միջոցով  դժգոհություն էին հայտնում հարևանությամբ բարձրահարկ շենք կառուցելու դեմ։

«Քաղաքապետարանը մեր հարցումներին ասում է, որ շինարարության թույլատրությունն օրինական է, անվտանգության կանոները պահպանված են, բայց հարակից սեփական տներից մեկում օրեր առաջ առաստաղից մի մաս է պոկվել ու ընկել քնած կնոջ վրա և մենք կասկածներ ունենք, որ սեյսմիկ անվտանգության առումով խնդիրներ կան»,- ասել է բնակիչներից մեկը։

Նրանց անհանգստացնում է նաև այն, որ եթե շենքը վթարային դառնա, ինչ է լինելու, իրենց վտարելո՞ւ են։

«Քաղաքապետի մամուլի խոսնակը մեզ պատասխանեց միայն այն ժամանակ, երբ վարչապետը խորհրդարանում պատասխանեց Գևորգ Գորգիսյանի հարցին: Մինչ այդ նա տեղյակ չէր: Թող քաղաքապետարանից գան և մեր հարցերին պատասխանեն, որովհետև Տարոնի ժամանակ էլ ամեն ինչ թղթերով նորմալ էր»,-նշեց բնակիչը։

Ճանապարհը փակած  քաղաքացիների հետ բանակցում է «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը։ Տեղում են նաև ոստիկանական ուժերը։

--00—ՄՀ