Թևան Պողոսյանի տանը հանդիպումից հետո հարաբերություններն ավելի սրվեցին. Մարուքյան 

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

 

Նիկոլ

Մարդիկ մտածում են, որ «Ելք» դաշինքը ստեղծվեց Թևան Պողոսյանի տանը տեղի ունեցած հանդիպումից հետո, սակայն իրականում մեր և Նիկոլ Փաշինյանի հարաբերություններն ավելի սրվեցին, որովհետև այդ ընտանեկան ընթրիքից հետո Փաշինյանը Վանաձորում ունեցավ իր ամենասուր ելույթը՝ ուղղված «Լուսավոր Հայաստանին»։ Այդ մասին 24News-ի «Հետագիծ՝ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման շրջանակում նշել է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։ 

«Թևան Պողոսյանը հրավիրեց ընթրիքի։ Ես ու Փաշինյանն ընդունեցինք հրավերը, սակայն նա ի սկզբանե պայման դրեց, թե որևիցե քաղաքական նյութ չենք խոսելու։ Ինչքան հասկացա, այդ ընթրիքից հետո նրան քննադատել էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում։ Դրանից հետո նա եկավ Վանաձոր ու ունեցավ մեզ ուղղված ամենասուր ելույթը», - ասել է Մարուքյանը։ 

ԼՀԿ ղեկավարը նաև պատմել է, թե ինչպես է իրականում ստեղծվել «Ելք» դաշինքը, ի՞նչ կապ ուներ այդ դաշինքի հետ Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնությունը և այլ մանրամասներ։ 

Հաղորդման ամբողջական տարբերակը հասանելի կլինի 24News-ի կայքում և 24TV յութուբյան ալիքում սեպտեմբերի 27-ին՝ ժամը 22:00-ին։

--00—ԼՄ