Արայիկ Հարությունյանը մասնակցել է Ստեփանակերտի օրվան նվիրված հանդիսավոր արարողությանը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News 

Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 26-ին Ստեփանակերտի Օղակաձև զբոսայգում մասնակցել է մայրաքաղաքի օրվան նվիրված հանդիսավոր արարողությանը:

Երկրի ղեկավարը՝ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի և պաշտոնատար այլ անձանց ուղեկցությամբ, ծաղիկներ է խոնարհել Ստեփան Շահումյանի արձանի պատվանդանին:

Նա մեկ անգամ ևս կարևորել է տոնի խորհուրդը՝ ընդգծելով, որ կառավարությունը շարունակելու է գործադրել բոլոր ջանքերը մայրաքաղաքի խնդիրները ողջամիտ ժամկետներում լուծելու և զարգացման նոր ծրագրեր կյանքի կոչելու համար:

--00—ՄՀ