Արոնյանը Banter Series Final առցանց մրցաշարի կիսաեզրափակիչում է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

լևոն արոնյան

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը դուրս է եկել Banter Series Final կիսաեզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Banter Series Final առցանց մրցաշարի քառորդ եզրափակիչում Արոնյանը մրցում էր Ռուսաստանը ներկայացնող Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Հայ գրոսմայստերը տոնելով 5 հաղթանակ, կրելով 3 պարտություն և մեկ պարտիա ավարտելով ոչ-ոքի` գերազանցեց Գրիշչուկին 5:5-3,5 հաշվով:

Կիսաեզրափակիչում Արոնյանի մրցակիցը կլինի Կարլսեն-Գիրի զույգի հաղթողը:

Աղբյուրը՝ «Արմենպրես»։

--00—ՄՀ