Անկախության օրվա առթիվ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Սերբիայի նախագահը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

Վուչիչ Սարգսյան

Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչը: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից:

Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է.

«Սերբիայի Հանրապետության քաղաքացիների և իմ անունից Ձեզ եմ հղում իմ ջերմագին շնորհավորանքներն ու բարեմաղթանքները՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա
առթիվ:

Լիովին հավատում եմ մեր երկկողմ հարաբերությունների առավել դինամիկ
զարգացմանը՝ հիմնված համագործակցությունը բարելավելու փոխադարձ ցանկության, մեր ավանդական մտերմության ու բարեկամության վրա»:

--00--ԱԹ