Ինչպե՞ս և ո՞վ ստեղծեց ազգային դրամը

ԵՐԵՎԱՆ, Նոյեմբեր 21, 24News

Ուղիղ 25 տարի առաջ՝ 1993 թ. նոյեմբերի 22-ին, շրջանառության մեջ դրվեց Հայաստանի ազգային արժույթը՝ դրամը: Հայաստանի տարածքում դադարեցվեց խորհրդային դրամանիշների շրջանառությունը։ 1993 թվականին Գերագույն խորհրդի որոշմամբ ստեղծվեց հատուկ պետական հանձնաժողով՝ երեք համանախագահներով։   

Ազգային դրամի գաղափարն ուղղակիորեն կապված էր անկախ պետության վերակազմավորման գործընթացի հետ: Սեփական արժույթն ունենալու խնդիրը նշված էր դեռեւս 1990 ընդունած Անկախության Հռչակագրում, սակայն այն դարձավ անհրաժեշտություն և օրվա հրամայական՝ քաղաքական եւ տնտեսական պատճառներով:   

Ստեղծվեց նաև աշխատանքային խումբ, ժամանակը սուղ էր, ստիպված էին աշխատել օրուգիշեր։ Սմբատ Նասիբյանն ընդգրկված է եղել դրամի ստեղծման համար կազմավորված աշխատանքային խմբում։

Լևոն Բարխուդարյանը խոստովանում է՝ հանձնաժողովի նախագահների ու աշխատանքային խմբի մասնակիցների էնտուզիազմն ու ոգևորությունն օգնեց հաղթահարել այդ բոլոր դժվարությունները։ Ազգային արժույթի ստեղծմամբ դրվեցին հիմնական ֆինանսական կառույցների, այդ թվում նաև Հայաստանի բանկային համակարգի հիմքերը:

Դրամի ստեղծման ու նրա անցած 25 տարիների պատմությունը ներկայացված է Կենտրոնական բանկի այցելուների կենտրոնում։   

Շրջանառության մեջ մտնելուց հետո դրամը սկսեց կտրուկ արժեզրկվել։ Նասիբյանը հիշում է՝ սեփական մաշկի վրա առաջինը զգաց ռուբլի-դրամ փոփոխությունը։  

Թղթադրամների առաջին շարքը զերծ է դիմապատկերներից։ առաջին նմուշի թղթադրամները թույլ պաշտպանված էին ժամանակակից տեխնիկական միջոցներից,: Ժամանակի սղության պատճառով էր, որ առաջին նմուշի դրամանիշերը դասական պահանջներին այդքան էլ չէին բավարարում: 

Ժամանակը ցույց տվեց, որ առաջին թղթադրամները թույլ պաշտպանվածություն ունին։ Անհրաժեշտություն առաջացավ փոխել դրանք։ Տարբեր հեղինակներ առաջարկեցին էսքիզներ։ 1998-99 թվականներին նոր նմուշի թղթադրամներ թողարկվեցին։

25 տարիների ընթացքում հեշտ ճանապարհ չի անցել դրամը։ Վերելքներ, վայրէջնեքր, սակայն այսօր դրամերազգային արժույթը բավական կայուն է, հայտարարում են դրամի ստեղծման ակունենքերում կանգնածները։

Առաջին թղթադրամները վավերացվել են Լևոն Բարխուդարյան ստորագրությամբ։

Դրամի հոբելյանն առիթներից մեկն է, որ ԿԲ-ն որոշեց թողարկել երրորդ սերնդի թղթադրամներ բայց գլխավոր առիթը դրամի երկարակեցությունն ու անվտանգությունը ապահովելն է։  Հայկական դրամը ոչ միայն ազգային արժույթն է, այլև  անկախ պետության խորհրդանիշներից մեկը, աշխարհին ինքնուրույն ներկայանալու միջոց։