Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 28-րդ պացիենտը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

կորոնավիրուս

Վրաստանում կորոնավիրուսից մահացել է ևս մեկ պացիենտ, այս մասին հայտնում է 1tv.ge-ն:

Պացիենտը մահացել է Քութաիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում: Մահացածը 59-ամյա կին է:

Տեղի ունեցած փաստի առնչությամբ կլինիկայի տնօնրեն Նոդար Մաղլակելիձեն հայտարարություն կանի 16:00-ին:

Վրաստանում կորոնավիրուսից զոհվել է 28 մարդ:

Վերջին 24 ժամում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 296 նոր դեպք: Ապաքինվել է 60 պացիենտ:

--0--ԿԿ