Հասկացեք, որ Ադրբեջանին ձեռնտու ցանկացած լուծում Արցախի համար ձեռնտու լինել չի կարող

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

քաղաքական

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ բացահայտվեց պետական ու ազգային խայտառակություն։

Հայաստանի վարչապետը փաստացի ընդունել է, որ ռամիլ սաֆարովին հերոսացնող ու Արցախի դեմ պատերազմ սանձազերծած մեկի հետ ունեցել է Դուշանբեում գաղտնի պայմանավորվածություն։

Ու դա նա արել է հասարակության թիկունքում, որից իբր թե որեւէ գաղտնիք չուներ։ Իսկ ամենազարմանալին այն էր, որ այդ «ամոթալի ներկայացմանը» ներկա են Արցախի խորհրդարանի պատգամավորներն ու որեւէ արձագանք հրապարակային չեն հնչեցնում։ Տղերք, վերջապես հասկացեք, որ Ադրբեջանին ձեռնտու ցանկացած լուծում Արցախի համար ձեռնտու լինել չի կարող։

Արթնացիր, հայ մարդ։

Հ.Գ. Սերժի ժամանակ Ալիեւը բողոքում էր, որ ճնշում կա իր վրա ճանաչելու Արցախի անկախությունը, իսկ այսօր ինքն է շանտաժ անում Փաշինյանին՝ սպառնալով բացահայտումներ անել։
Այստեղ են ասել «աշխարհ կանգնի, իջնող կա»»։

--0--ԿԿ