Հետախուզվողները ներկայացել են ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

հետախուզում

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 26-ին բաժին է ներկայացել 38-ամյա Գուրգեն Բ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 345-րդ հոդվածի (Արգելանքի տակ գտնվող կամ բռնագրավման ենթակա գույքի նկատմամբ ապօրինի գործողությունները) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն: Գուրգեն Բ.-ն ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 25-ին բաժին է ներկայացել 29-ամյա Երվանդ Բ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական. օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն: Երվանդ Բ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:

--00--ԱԹ