35-ամյա վարորդը ЗИЛ 130-ով, որի թափքի մեջ «Զազո» անունով կովն էր, կողաշրջվել է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

վթար

Երեկ՝ սեպտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 23։30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 35-ամյա Յուրիկ Օզմանյանը իր վարած ЗИЛ 130 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 93 կմ հատվածում՝ Ելփին գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Կողաշրջման հետևանքով թափքի մեջ գտնվող խոշոր եղջերավոր անասունը տեղում սատկել է։ Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները կայքի հետ զրույցում նշել են, որ խոշոր եղջերավոր անասունին գյուղացիներն անվանում էին «Զազո»։

--00--ԱԹ