ՍԴ-ում չեն ցանկանում նախագահ դառնալ, ընտրությունը համեմատվում է Հռոմի Պապի ընտրության հետ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը կարծում է, որ Սահմանադրական դատարանի նախագահի ընտրությունը ցույց տվեց, որ սահմանադարական ներկա կարգավորումների առաջին փորձարկումը ձախողվեց։ 

Նրա խոսքով՝ այս ձգձգվող գործընթացը ստվերում է ՍԴ-ի վարկանիշը, և պետք է այս հանգամանքը հաշվի առնել սահմանադրական հաջորդ փոփոխություներում։ 

«ՍԴ դատավորների բանականությունը սահմանադրականից իջավ սպառողական մակարդակի։ Նմանատիպ ամբիցիաներ չպետք է դրսևորեին։ Տրամաբանորեն մեկ թեկնածու կար, նշանակում է մյուս ութը նախագահ դառնալու ցանկություն չունեն։ Երեք օր ձգձգելով՝ արդեն հեգնական այդ ընտրությունը համատում են Հռոմի պապի ընտրության հետ։ Սա բացարձակապես այդ ինստիտուտին պատիվ չի բերում։ Մեր իրականության մեջ ունենք հասունանալու կարիք, որ ՍԴ այս կարգավորումն արդյունավետ լինի»,- ընդգծել է նա։ 

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ