Երկրաշարժի հետևանքով անօթևան դարձած ևս 34 ընտանիք բնակարան կունենա

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

․

Երկրաշարժի հետևանքով անօթևան դարձած ևս 34 ընտանիք բնակարան կունենա: Այս մասին տեղեկանում ենք Լոռու մարզպետարանի ֆեյսբուքյան էջից։

Լեռնապատցիների տարիների երազանքը, ի վերջո, իրականություն է դառնում, վագոն-տնակներից կտեղփոխվեն քարաշեն տներ ու կապրեն բարեկեցիկ պայմաններում:

Լեռնապատում բնակարանաշինությունը ակտիվ ընթացքի մեջ է. տների մի մասը արդեն իսկ շահագործվում է:

--00--ԱՀ