Ծառուկյանը տունը ձեռներիցս վերցրել ա, որովհետև տղաներս ավարիա էին տվել․ հարցում Երևանում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

Սեպտեմբերի 25-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը։ Սակայն Ծառուկյանի փաստաբանը հայտնեց, որ որոշումը կբողոքարկվի վերաքննիչ դատարանում:

Այս կապակցությամբ 24News-ը շրջայց է կատարել Երևանում՝ հասկանալու համար, թե ինչ կարծիք ունեն քաղաքացիները Ծառուկյանի կալանավորման մասին։

Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդին կալանավորելու համար Ազգային անվտանգության ծառայությունն էր միջնորդել Երևանի ընդհանուր իրավասության դատարան, սակայն այդ միջնորդությունը մերժվել էր։ Դրանից հետո դատախազությունը դիմել էր Վերաքննիչ դատարան` պահանջելով բեկանել առաջին ատյանի որոշումը և կալանավորել Ծառուկյանին։

Վերաքննիչը ԲՀԿ առաջնորդին կալանավորելու որոշում չէր կայացրել և հարցի քննությունը կրկին թողել էր առաջին ատյանի դատարանին:

Ծառուկյանը մեղադրվում է 2017թ․-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառքի բաժանում կազմակերպելու մեջ, սակայն ԲՀԿ նախագահը մեղադրանքը չի ընդունում։ Ծառուկյանը համարում է, որ ինքը քաղաքական հետապնդման է ենթարկվում կառավարության հրաժարականը պահանջելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սոնա Գևորգյան

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս