ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News
Ուկրաինայի Խարկովի մարզային վարչակազմի ղեկավարը հայտնել է, որ մարզում նախօրեին կործանված Ան-26 ռազմական ինքնաթիռի վթարի վայրում հայտնաբերվել են օդանավի ինքնագրիչները: Այս մասին տեղեկացնում է Корреспондент։
Աղբյուրի հաղորդմամբ «սև արկղերը» հայտնաբերվել են, բայց դեռևս չեն ուսումնասիրվել: Վթարի վայրից դուրս են բերվում ինքնաթիռի բեկորները:
«Ես հստակ գիտեմ, որ կործանումից 1 րոպե առաջ օդաչուն ու ինքնաթիռի հրամանատարը խոսելիս է եղել, նրանք քննարկել են վայրէջքի հավանական տարբերակները»,- ասել է մարզի ղեկավարը:
Հիշեցնենք, որ վթարված ինքնաթիռը կուրսանտների էր տեղափոխում: Այն ուսումնական թռիչք էր իրականացնում: Օդանավում 27 մարդ կար, որոնցից 20-ը՝ տեղի ռազմական համալսարանի կուրսանտներ: Մահացել է 26 մարդ: Փրկվել է կուրսանտներից միայն մեկը:
--00--ԱՀ