Վաղ առավոտից հրետակոծվում են խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ Ստեփանակերտը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

սահմա

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել.

«Այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ ենք անում պատսպարվել:

Միևնույն ժամանակ հայտարարում ենք, որ մեր պատասխանը լինելու է համաչափ, և իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և անձամբ Իլհամ Ալիևը»:

--00—ԼՄ