Մեր սահմաններն անառիկ են. Արցախի նախագահի խոսնակ

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

Վահրամ Պողոսյան

Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մեր սահմաններն անառիկ են, Պաշտպանության բանակը պատրաստ է կատարել իր առջև դրված մարտական խնդիրը։

Կրկին կոչ ենք անում խաղաղ բնակչությանը պատսպարվել ու փողոց դուրս չգալ, քանի որ թշնամին շարունակում է հրետակոծել քաղաքացիական բնակավայրերը»։

--00--ԱԹ