Ադրբեջանի ձեռնարկած սադրանքը նախապես ծրագրված էր․ Շուշան Ստեփանյան

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

Շուշան Ստեփանյան

Ադրբեջանի ՊՆ-ն պաշտոնապես հայտարարել է «հակահարձակում» սկսելու մասին, ինչը փաստում է, որ գործողությունները վաղուց պլանավորված են եղել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Տարրական գիտելիք ունեցող ցանկացած զինվորական կփաստի, որ հակահարձակման օպերացիայի պլանավորումը շաբաթներ է տևում։ Էսկալացիայի մասին պաշտոնական հաղորդագրությունից րոպեներ անց էլ ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցներն առաջնագծից նյութեր են հրապարակում, ինչը ևս փաստում է, որ Ադրբեջանի ձեռնարկած սադրանքը նախապես ծրագրված էր։

--00--ԱՀ