Մերոնք թշնամու ռազմական տեխնիկայի և գրոհային խմբերի ջարդ են կազմակերպել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

տիգրան աբրահամյան

«Տղերքն անընդհատ պատմություն են կերտում։ Ահագին ուղղություններով մերոնք թշնամու ռազմական տեխնիկայի և գրոհային խմբերի ջարդ են կազմակերպել։ Մարտերը շարունակվում են»,-գրել է Տիգրան Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ այսօր՝ վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ ենք անում պատսպարվել:

Հայկական կողմը հայտարարել է, որ պատասխանը լինելու է համաչափ, և իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և անձամբ Իլհամ Ալիևը:

--00—ԼՄ