Վերջին 1 օրում Հայաստանում գրանցվել է վարակման 328 նոր դեպք, ապաքինվել է 37 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

կորոնավիրուս

Հայաստանում սեպտեմբերի 26-ի դրությամ կորոնավիրուսի 328 նոր դեպք է  հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 49400 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 37 մարդ, շարունակում է բուժվել 4541-ը:

Հիվանդության բռնկումից ի վեր՝ Հայաստանում ընդհանուր առմամբ ապաքինվել է 43613 մարդ։

Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս  3 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 951 է։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 295-ի։

Ընդհանուր առմամբ թեստավորվել է 284226 քաղաքացի, մեկ օրվա թեստերի քանակը 3860 է:

--00—ԼՄ